ԱՐՏԱԿԱՐԳ տեղեկություն. արդեն մի քանի ժամ է, որ սենսացիոն լուր ենք ստացել. տեսեք ինչ է պատրաստվում անել Միհրան Պողոսյանը. պարզվում է նա արդեն…



ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, ձևակերպվել: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար բավարար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

ՌԴ դատարանի որոշմամբ` Միհրան Պողոսյանը Ռուսաստանում 40 օրով կալանավորվելու է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/895972/