Աչքերներիդ չեք հավատաք երբ իմանաք, թե ով է 200 մլն եվրո նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար


Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բեռնար Առնոն, որը LVMH կոնգլոմերատի նախագահն է, 200 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սարսափելի հրդեհից հետո վերակառուցմանը:

Ինչպես նշում է uk.reuters.com-ը, միլիարդատիրոջ և նրա ընտանիքի հատկացրած գումարը կրկնակի ավելի է մեկ այլ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի նվիրաբերած գումարից:

«Առնո ընտանիքը և LVMH ընկերությունների խումբը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել ազգային ողբերգության պահին ու միավորվել Ֆրանսիայի, դրա ժառանգության և միասնության խորհրդանիշ հանդիսացող այս արտասովոր տաճարը վերականգնելու հարցում օգնելու համար»,-ասվում է հայտարարությունում:

Related image

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Firefighters douse flames billowing from the roof as they try to stop the flames spreading. Nobody has been injured, junior interior minister Laurent Nunez said at the scene, adding: 'It's too early to determine the causes of the fire'

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել: